ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ հաստատվել է կորոնավիրուս
21:03 - 30 ապրիլի, 2020

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, վարչապետն այդ ամսին արդեն տեղեկացրել է նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Միշուստինը նշել է, որ կպահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։ Այս ժամանակահատվածում Միշուստինը որպես կառավարության ղեկավարի պաշտոնակատար առաջարկել է նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ կառավարությունն ակտիվորեն կշարունակի աշխատանքը, իսկ ինքն անձամբ կլինի մշտական կապի մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել