shantnews.am:  Աբխազիան պատրաստվում է նախագահի կրկնակի ընտրությունների: Նախագահական ընտրությունների ստույգ ամսաթիվը հայտնի կդառնա մինչև հունվարի 13-ը:

Աբխազիայի արդեն նախկին նախագահ Ռաուլ Խաջիմբան մտադիր է բողոքարկել Աբխազիայի Գերագույն դատարանի՝ ընտրություններն անվավեր ճանաչելու որոշումը: Նա դատարանի որոշումը բնորոշել է որպես «հասարակական ճնշման ներքո ընդունված ոչ օբյեկտիվ որոշում, ինչը վերանայման անհրաժեշտություն ունի»:

«Որոշումը կայացվել է կառավարական շինությունների համալիրում տեղի ունեցած ավերածությունների, նախագահի ադմինիստրացիայի գրավման և Գերագույն դատարանի շենքի փաստացի պաշարման պայմաններում: Նման ճնշման պայմաններում դժվար է ասել, որ դատարանը կարող էր օբյեկտիվ որոշումմ կայացնել:

Տեղեկացնում ենք, որ Աբխազիայի Գերագույն դատարանի որոշումը մեր կողմից բողոքարկվելու է, քանի որ այն կայացվել է գործող օրենսդրության կոպիտ խախտումներով»,- ասել է Խաջիմբան: