Ռոբերտ Քոչարյանը դեմոնիզացվել է․ Սուրեն Սահակյան |factor.am|

09:32 - 29 մայիսի, 2019

factor.am: «Ռոբերտ Քոչարյանը դեմոնիզացվել է։ Նրան ավելի մեծ ուշադրության են արժանացնում, քան ինքը դրան արժանի է։ Նրա ուժի մասին ավելի մեծ պատկերացումներ ունեն, քան այն իրականում կա։ Ես հույս ունեմ՝ մեր հանրությունն այլևս մերժել է կառավարման այդ համակարգը և վերադարձ հնին չի լինելու, եթե մենք ինքներս չուզենք։

Ես մերժել եմ արդեն, իսկ դո՞ւք»,- այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի հարցադրում արեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։ Նա բացառում է, որ Ռոբերտ Քոչարյանը ակտիվացման դեպքում քաղաքական դաշտում կդառնա երկրորդ բևեռ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել