Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում  է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի |pastinfo.am|
15:31 - 07 ապրիլի, 2020

Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի |pastinfo.am|

pastinfo.am:  Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում  է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար: Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Ներկայացված հայտադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու մասին է: 

 Ալումյանը հայտնեց, որ հայցի հիմքում՝  քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են, մասնավորապես՝ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

«Երեք հատված կա, որոնք պարոն Քոչարյանին են վերաբերում, որոնցով խախտվում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը»,- ասաց Ալումյանը:

Ներկայացվել է նաև փոխհատուցման պահանջ՝ 2 մլն դրամի չափով:

Շարունակությունը՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել