Մարտի 7-ին՝ ուշ երեկոյան, արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են Քոչարյանի գրասենյակից:
Դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ։ Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ այժմ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։
comment.count (0)