factor.am: Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից քիչ անց կտեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տեղեկությունը փոխանցեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: «Նա այս պահին մեզ մոտ է, բայց որոշեցինք, որ պետք է տեղափոխենք «Էրեբունի» ԲԿ, քանի որ ուղեղի առաջին օգնության ծառայությունը գտնվում է այնտեղ: Առայժմ գնում է հետազոտությունների և հսկողության համար»,- ասաց նա:

Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բժշկական օգնության կարիք ունի: «Մենք առայժմ հետազոտությունների փուլի մեջ ենք, և ոչ ոք չի կարող ասել՝ կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ: Կան առողջական խնդիրներ, որոնք պահանջում են, որ նա գտնվի հսկողության տակ»,- եզրափակեց նա: