Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց են անում դատարանի բակում |news.am|
09:47 - 13 մայիսի, 2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց են անում դատարանի բակում |news.am|

news.am։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ցույց են իրականացնում։ Նրանք եկել են իրենց աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին հայտնելու եւ արդատ դատաքննություն պահանջելու։

Այսօր ժամը 14-ին, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել