Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն Աննա Դանիբեկյանի վերաբերյալ եւս մեկ հարցում է ուղարկել Երեւան քաղաքի դատարան |armtimes.com|
16:48 - 07 ապրիլի, 2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն Աննա Դանիբեկյանի վերաբերյալ եւս մեկ հարցում է ուղարկել Երեւան քաղաքի դատարան |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ եւս մեկ հարցում է ուղարկել Երեւան քաղաքի դատարան:

Խուդոյանը տեղեկացրեց, որ իր նախորդ հարցմանը, որով ինքը երեք հարց էր բարձրացրել, դատարանի աշխատակազմից պատասխանել են, սակայն դրանից հետո լրացուցիչ հարցման անհրաժեշտություն է եղել. «Ես երեք հարց էի բարձրացրել՝ հետաքրքրվելով, թե երբվանից է դատավորը բյուլետենի մեջ, ինչ պատճառով եւ երբ է վերադառնալու: Առաջին հարցին պատասխանել են՝ ասելով, որ մարտի 13-ից, նշել են, որ երկրորդ հարցին կարող են պատասխանել միայն դատավորի համաձայնության դեպքում, իսկ երրորդ հարցին պատասխան չեն տվել»:

Իր այս նոր հարցմամբ Խուդոյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս մեկ շաբաթվա ընթացքում դատավորի համաձայնությունը ճշտելու համար, ինչպես նաեւ խնդրել է հստակեցնել երրորդ հարցի պատասխանը, այսինքն՝ նշել, թե երբ է դատավորը վերադառնալու:

Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը, մեր հարցին պատասխանելով, երեկ նշել էր, որ դատավորը դեռեւս բյուլետենի մեջ է, եւ որեւէ նոր տեղեկություն ինքը չունի:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել