civilnet.am:  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ․ այս մասին տեղեկացնում է 2–րդ նախագահի փաստաբանական թիմը։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։

Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը»,- ասված է հայտարարությունում։