azatutyun.am: Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, այնուհետ էլ, բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Նշանակվել է ստացիոնար բուժում։ Որոշակի բուժզննություններ, ստուգումներ պետք է անցնի պարոն Քոչարյանը, մի քանի օր, հավանաբար, ստացիոնար բուժման տակ կգտնվի», - ասել է փաստաբանը՝ չմանրամասնելով, թե ինչ առողջական խնդիրներ ունի նախկին նախագահը։

Իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով է Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց։