Ռոհանին կոչ է արել Թուրքիային վերանայել դիրքորոշումը Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ |aysor.am|
14:14 - 09 հոկտեմբերի, 2019

Ռոհանին կոչ է արել Թուրքիային վերանայել դիրքորոշումը Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ |aysor.am|

aysor.am:  Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը վերանայել դիրքորոշումը՝ Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ, հայտնում է ТАСС-ը։

«Մենք կոչ ենք անում բարեկամական և եղբայրական Թուրքիային և նրա կառավարությանն՝ ավելի մեծ ուշադրություն և զսպվածություն ցուցաբերել այս հարցում և վերանայել ընտրված մոտեցումը», - ասել է Ռոհանին ՝ նշելով, որ Թուրքիայի կողմից ընտրված ուղին օգուտ չի տա տարածաշրջանին:

Ըստ նրա, Թուրքիան իրավունք ունի հարցը լուծելու իր հարավային սահմաններում տիրող իրավիճակից ելնելով, սակայն, «այս ճանապարհին պետք է ճիշտ ընտրություն կատարվի»:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դեմ էր Թուրքիայի Սիրիայում ռազմական գործողություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել