Ռոհանին հայտարարել է՝ ինչ պայմաններով կվերսկսի բանակցությունները |news.am|
16:33 - 25 դեկտեմբերի, 2019

Ռոհանին հայտարարել է՝ ինչ պայմաններով կվերսկսի բանակցությունները |news.am|

news.am:  Թեհրանը պատրաստ է բանակցություններ սկսել, եթե Իրանի միջուկային համաձայնագրի մյուս կողմերն իրականացնեն իրենց պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Ամերիկացիները ձեւացնում են, թե պատրաստ են խոսել, սակայն հենց Իրանը չի ցանկանում նստել բանակցային սեղանի շուրջ: Դա դավադրություն էր, որը մեզ հաջողվեց խափանել ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, այլ նաեւ Ճապոնիա վերջին այցի ընթացքում, որտեղ մենք հայտարարեցինք, որ մենք որեւէ մեկի հետ շփման խնդիրներ չունենք»,- ասել է նա:


«Եթե համաձայնագիրը կնքած երկրները վճռականություն ցուցաբերեն իրեն պարտավորությունների իրականացման հարցում եւ փորձեն փոխհատուցել իրենց անցյալի սխալները, ապա մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել: Մենք հստակ հայտարարել ենք այդ խնդրի մասին Ճապոնիա այցի ընթացքում, եւ առաջարկներ են արվել ինչպես Ճապոնիայի, այնպես էլ մեր կողմից»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Իրանը երբեք այդ ուղին անդառնալի չի համարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել