Ռուսական գազը նախընտրելի է իրանականից, քանի որ որակն ավելի լավն է. Արտակ Մանուկյան |news.am|
12:10 - 05 մարտի, 2019

Ռուսական գազը նախընտրելի է իրանականից, քանի որ որակն ավելի լավն է. Արտակ Մանուկյան |news.am|

2017 թ. Հայաստան ներկրված գազի ծավալում իրանական գազի մասնաբաժինը կազմել է 16 տոկոս. Իսկ 2018-ին՝ ընդհանուր գազի ծավալի 4% ավելացման ֆոնին, իրանական գազի մասնաբաժինը կազմել է 21 տոկոս: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից դրական միտում կա:

Նա հիշեցրեց, որ Իրանի հետ հայաստանն ունի գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը, մյուս կողմից 2013-ին ռուսական կողմի հետ կնքվել է պայմանագիր, որով որոշակի երաշխավորված սպառման ծավալներ են ամրագրվել եւ պարտավորություններ «Գազպրոմի» նկատմամբ:

«Հնարավոր է, որոշակիորեն պարսկական գազի ծավալները մեծանան, բայց չպետք է մոռանալ, որ իրանական կողմը ատոմակայան է կառուցում Բուշերում, որը այլ հավասար պայմաններում պետք է նվազեցնի Հայաստանի էլեկտրաէներգիայի կարիքը: Սա էլ բացասական ազդող գործոն է, որը կարող է լինել: Իսկ դրականն այն է, որ մենք Իրանի հետ պարտեր ենք իրականացնում եւ կամայական պատժամիջոցները չեն կարող ռիսկեր բերել այս գործարքին»,-ասաց Արտակ Մանուկյանը:

Նա հնարավոր համարեց, որ դեռ իրանական գազի մասնաբաժինը Հայաստնում կարող է մեծանալ: Պատգամավորը նկատեց, որ սպառողի համար կարեւոր է ոչ թե գազի ներմուծումը, այլ դերա ջերմատվությունը «Այս առումով, երբ դիտարկում ենք ռուսական եւ իրանական գազը, պետք է նշել, որ ռուսական գազի որակը մի փոքր ավելի բարձր է: Իհարկե, քաղաքական առումով պետք է դիվերսիֆիկացնենք, բայց եթե դրանից զատ նայում ենք գնային բաղադրիչը, եւ եթե, ենթադրենք, որ սահմանին նույն գնով հնարավոր լինի ձեռք բերել, նախընտրելի է ռուսական գազը, քանի որ դրա որակական հատկանիշներն ավելի լավն են, ջերմատվությունն ավելի բարձր է»,-ասաց պատգամավորը:

Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ այլընտրանքի առկայությունը միշտ կարեւոր է. «Եթե դու ունես այլընտրանք, քո բանակցային ուժն ավելի մեծ է, քան երբ հասկանում ես, որ բանակցում ես առանց այլընտրանքի»:

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել