Ռուսաստանաբնակ հայ եղբայրները ներդրում են կատարել Կոտայքի մարզում |hetq.am|
09:07 - 22 մայիսի, 2019

Ռուսաստանաբնակ հայ եղբայրները ներդրում են կատարել Կոտայքի մարզում |hetq.am|

hetq.am: Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանում բնակվող եղբայրներ Սերգո և Սամվել Ստեփանյանները շուրջ 100 մլն դրամի ներդրում են կատարել Հայաստանում: Նրանք ֆինանսավորել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնք տանող 3 կմ ճանապարհի կառուցումը, որն անկախացումից ի վեր չէր վերանորոգվել:

Ճանապարհի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 24-ին՝ ժամը 12:00-ին: Բացմանը կմասնակցեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սերգո Ստեփանյանը Տյումենի «УК АРСИБ-Агро» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:

Սամվել Ստեփանյանը Տյումենի մարզի «Հայաստան» հայկական մշակութալուսավորչական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է: Նա մշակել է հասարակական կազմակերպության զարգացման հեռանկարային ծրագիրը մինչև 2021թ.:

Ծրագրի ռազմավարության շրջանակներում բացվել է Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնը, որտեղ սովորում են ավելի քան 200 հայ մանուկներ և երիտասարդներ:

2016թ. մայիսից «ՌՈՍԱՐՄ» ոչ առևտրային կազմակերպության նախագահն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար ու մշակութային կապերի ամրապնդման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել