Ռուսաստանը խաղացել և խաղալու է ամենաակտիվ դեր ղարաբաղյան կարգավորման հարցում. Զախարովա |news.am|
10:18 - 04 ապրիլի, 2019

Ռուսաստանը խաղացել և խաղալու է ամենաակտիվ դեր ղարաբաղյան կարգավորման հարցում. Զախարովա |news.am|

news.am: Ռուսաստանը մշտապես ամենաակտիվ դերն է խաղացել և շարունակելու է խաղալ ղարաբաղյան կարգավորման հարցում։ Այս մասին ONA ադրբեջանական պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին քաաղքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում աջակցությունը կողմերին համարվում է կարեւորագույն արտաքին քաղաքական առաջնահերթություններից։ «Այդ հանգամանքը հատուկ նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում բարձր ուշադրությունը նրա արդյունքների հանդեպ։ Աշխատում ենք այլ պետությունների հետ սերտ փոխգործակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Խնդրի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է։ Կողմերը ցուցաբերում են աշխատանքը շարունակելու մտադրություն՝ ուղղված խաղաղ կարգավորման հասնելուն։
Այդ տրամադրվածությունը, մասնավորապես, գրանցվեց Վիեննայում վերջերս Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքների հիման վրա արված հայտարարությունում։ Ողջունում ենք բանակցություններում գերիշխող կառուցողական մոտեցումը։ Կողմերին կտրամադրենք անհրաժեշտ աջակցություն, որպեսզի իրականացվեն այն գաղափարները, որոնց շուրջ ձեռք է բերվել ըմբռնում Ավստրիայի մայրաքաղաքում։

Սակայն, ինչպես բազմիցս ընդգծել են համանախագահող երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներգրավված կողմերի վրա։ Դրա համար հիմք կա։ Գլխավորը քաղաքական կամք ցուցաբերելն է»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել