tert.amԻրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հաջորդ տարի երկիրն ավելի քիչ կախում կունենա վառելիքից ստացված շահույթից, քանի որ կձևավորվի, այսպես կոչված, «դիմակայության բյուջե»՝ մասամբ ֆինանսավորված Ռուսաստանի կողմից 5 մլրդ դոլար վարկով:

Երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ Ռոհանին ասել է.«Ինչպես և ընթացիկ տարում, հաջորդ տարի ևս մեր երկրի բյուջեն լինելու է դիմակայության, պատժամիջոցների դեմ պայքարի բյուջե»:

Իրանի նախագահը նկատի է ունեցել ամերիկյան կոշտ պատժամիջոցները, որոնք լրջորեն վնասում են երկրի տնտեսությանը: Նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն արդյունքի չեն հասնի պատժամիջոցների միջոցով Իրանին թուլացնելու հարցում:

Ռոհանիի խոսքով՝ Իրանը 5 մլրդ դոլար վարկ կստանա Ռուսաստանից: Նա մանրամասնել է, որ այս հարցով բանակցություններն արդեն ավարտվում են: