aliq.ge: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ:

Ըստ հայտարարության՝ Բուրջանաձեն Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը քննարկվել է ռուս-վրացական հարաբերությունների իրավիճակը և հեռանկարները: Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, ռուսական կողմն իր հետաքրքրությունն է հայտնել Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացման, այդ թվում ուղիղ ավիաչվերթների արգելքի դադարեցման վերաբերյալ:

ՌԴ արտաքին գերատեսչությունը կարևորել է, որ Թբիլիսին առավել պատասխանատվությամբ մոտենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգման հարցին:

«Վրաստանում ընթացող իրադարձությունները Մոսկվան ընդունում է որպես այդ երկրի ներքին գործեր: Ռուսաստանը այլ երկրի ներքին գործերին միջամտելուն սկզբունքորեն զերծ է մնում: Մենք հետաքրքրված ենք, որ Վրաստանում և Հարավային Կովկասում լինի խաղաղություն և կայունություն»,- ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում: