aysor.am։ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Վարչապետ ընտրվելու պահից ի վեր մեր հարաբերություններում նոր դինամիկա է առկա: Վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իմ պաշտոնական այցը Ռուսաստան տեղի է կունենա հաջորդ տարի, որին կհետևի Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան», - ասել է Փաշինյանը:

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կհասնի 2 միլիարդ դոլարի:

«Այս ամենը կարևոր նախադրյալներ է ստեղծում մեր երկրների միջև դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ ձեր այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ես շատ լավատեսորեն եմ վերաբերվում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը», - ասել է Փաշինյանը: