Ռուսաստանի նախագահը Սահմանադրության փոփոխություններ է առաջարկում |azatutyun.am|
11:04 - 15 հունվարի, 2020

Ռուսաստանի նախագահը Սահմանադրության փոփոխություններ է առաջարկում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում առաջարկել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, մասնավորապես՝ վերացնել նախագահության երկու ժամկետի մասին ձևակերպումը:

ՌԴ Սահմանադրությամբ բացառվում է երկրի նախագահի պաշտոնում նույն անձի՝ անընդմեջ երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը առաջին անգամ ստանձնել է 2000 թվականին, երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո նա անցել է կառավարություն՝ ստանձնելով վարչապետի պաշտոնը, ապա Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամկետը լրանալուց հետո ՝ 2012 թվականին կրկին դարձել է նախագահ: Կրեմլի ղեկավարի արդեն 4-րդ պաշտոնավարման ժամկետը կսպառվի 2024 թվականին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել