Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ճգնաժամի մեջ են. Պեսկով |tert.am|
05:01 - 16 դեկտեմբերի, 2019

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ճգնաժամի մեջ են. Պեսկով |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները խոր ճգնաժամի փուլում են գտնվում, այդ իսկ պատճառով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Վաշինգտոն դժվար թե փոխեր իրավիճակն ու այն «դրական դաշտ տեղափոխեր»: Life.ru-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք գտնվում ենք երկկողմ հարաբերությունների այնպիսի խոր ճգնաժամում, որ նույնիսկ նման կարևոր այցը, ինչպիսին Լավրովի պես ծանրակշիռ նախարարինն է, չի կարող բեկանել միտումն ու ամեն ինչ տեղափոխել դրական դաշտ», - ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամլո քարտուղարը եզրափակել է` նշելով, որ պետք չէ հույս դնել երկրների միջև հարաբերությունների ջերմացման վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել