Ռուսաստանն արգելել է նավթի արտահանումն Ուկրաինա |tert.am|
11:00 - 18 ապրիլի, 2019

Ռուսաստանն արգելել է նավթի արտահանումն Ուկրաինա |tert.am|

tert.am: Ռուսաստանը դեպի Ուկրաինա նավթի և նավթամթերքի արտահանման արգելք է սահմանել, գրում է meduza.io-ն՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հղումով: Այս մասին ՌԴ վարչապետը հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:

Հաղորդվում է, որ ռուսական իշխանությունները, ի պատասխան Ուկրաինայի «ոչ բարեկամական» գործողությունների, նաև կընդլայնեն որոշ ուկրաինական ապրանքների ներկրման համար սահմանված արգելքը: 

Մեդվեդևի խոսքով՝ նոր արգելքը կվերաբերի մեքենաշինության, թեթև արդյունաբերության և մետաղամշակման արտադրանքներին, որոնց արժեքը 2018թ.-ին մոտ 250 մլն ռուբլի է կազմել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել