Ռուսաստանն արձագանքել է Լիբիայի հարցի շուրջ Էրդողանի հայտարարությանը |ermenihaber.am|
16:46 - 26 դեկտեմբերի, 2019

Ռուսաստանն արձագանքել է Լիբիայի հարցի շուրջ Էրդողանի հայտարարությանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ Լիբիա զորքեր ուղարկելու վերաբերյալ նախագիծը բերելու են խորհրդարանական օրակարգ:

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը հայտարարել է, որ երրորդ երկրները չեն կարող նպաստել լիբիական ճգնաժամի հաղթահարմանը:

Նա, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, ասել է.

«Երրորդ երկրների միջամտությունը չի նպաստի ճգնաժամի լուծմանը, սակայն մշտապես գոհունակությամբ են ընդունվում երրորդ երկրների կողմից լուծման ուղիներ գտնելու և խնդրի կարգավորման հարցում հակամարտող կողմերին օժանդակելու նախաձեռնությունները»:

Ըստ Պեսկովի` Ռուսաստանն անհանգստացած է Լիբիայի իրավիճակի համար և կողմ է, որ դադարի արյունահեղությունը, խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետում և խաղաղ ճամապարհով:

Լրագրողի` «Էրդողանը և Պուտինն առաջիկայում հեռախոսազրույց ունենալու՞ են» հարցին ի պատասխան` խոսնակը նշել է, որ դեռևս չի ծրագրվել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր է նման զրույց ունենան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել