Ռուստամ Սահակյանը ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր
10:50 - 02 մարտի, 2020

Ռուստամ Սահակյանը ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր և դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել Հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր:

Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, որ օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները՝ նոր ռեկտորը Վանաձորի պետական համալսարանը կդարձնի տարածաշրջանային զարգացող և հեռանակարային բուհ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել