Ռուս-վրացական սահմանով արգելված ուղեբեռ տեղափոխած ավտոբուսի վարորդներին վերադարձվել են անձնագրերը
10:56 - 13 հուլիսի, 2019

Ռուս-վրացական սահմանով արգելված ուղեբեռ տեղափոխած ավտոբուսի վարորդներին վերադարձվել են անձնագրերը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել արգելված բեռ տեղափոխած հայ վարորդների վերաբերյալ:

«Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ. և Լ. Մ. անձնագրերը րոպեներ առաջ ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը։

Վրաստանում ՀՀ դեսպանություն հայ վարորդների՝ Վրաստանում գտնվելու ողջ ընթացքում մշտական կապ է պահպանել Վրաստանի ԱԳՆ-ի, դատախազության, քննիչների հետ։ Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների անձնագրերի վերադարձի պահանջով գրություններ է ուղարկել պատկան մարմիններին։

Դեսպանության իրավաբանն անմիջականորեն զբաղվել է գործով։ Երեկ տեղի ունեցած 9 ժամ տևողությամբ դատավարության ընթացքում դեսպանությունն ապահովել է որակավորված թարգմանչի ներկայությունն ու ծախսերը։

Դեսպանության առաջարկությամբ սույն հարցով Վրաստանի իր գործընկերուհի Նինո Լոմջարիայի հետ կապ է հաստատել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Միաժամանակ տեղեկացնենք, որ անձնագրերի վերադարձի ուշացումը պայմանավորված էր նրանով, որ տեղի էին ունենում տեսակապով հարցաքննություններ Վրաստանից Ռուսաստան»,- տեղեկացնում են դեսպանությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել