ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է սկսել բրուցելոզ հիվանդության տարածման վերաբերյալ
11:17 - 23 հուլիսի, 2019

ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է սկսել բրուցելոզ հիվանդության տարածման վերաբերյալ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Վայոց Ձորի մարզում բրուցելոզի տարածման վերաբերյալ ֆերմերի Տիգրան Եղոյանի հայտարարությունները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել են որպես ահազանգ, և այժմ ուսումնասիրություններ են արվում, սակայն ներկայացնում եմ որոշ պարզաբանումները դրանցից մի քանիսի վերաբերյալ:

Այսպես՝

  • Հայաստանում անասնաբուժական թուրքական դեղեր չեն վաճառվում:
  • Վիետնամից խոզի միս չի ներմուծվում:
  • 50% վարակվածություն երբևէ չի եղել, վերահսկողության խստացումից հետո էլ այդ թիվը 5% չի գերազանցում:
    2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի (222546-ը 2318-ը): Տարվա վերջին կունենանք ավելի ամբողջական պատկեր:
  • Եղեգնաձորում կենդանու արյան փորձաքննության չի արվում:
  • Չնայած ֆերմերի ասածների մեծ մասի արժանահավատությունը խիստ կասկածելի է, այնուամենայնիվ «Ծանոթ մսավաճառի» մասին ասվածը դիտարկում ենք որպես ահազանգ։
  • Սատկած ձիու մսի մասով նույնպես ֆերմերը հստակեցնելու խնդիր ունի: Մենք նաև հարցում կանենք բոլոր մսամթերք արտադրողներին: Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենան մեր հարցմանը և չեն դիտարկի որպես վիրավորանք:
  • Այս պահին հանրապետության ողջ տարածքում իրականացվում է մսի շուկայի վերահսկողություն (Գյումրի, Արթիկ, Կապան, Մեղրի), և այդ խնդրին տրվում է համակարգային լուծում:
  • Օգոստոսի մեկից հանրային սննդի օբյեկտներում, իսկ հունվարի 15-ից ամբողջ շուկայում վաճառվելու է բացառապես սպանդանոցային ծագման միս, ինչը հնարավորություն կտա վերահսկել թե մսի անվտանգությունը, թե սպանդի, պահպանման, տեղափոխման և այլ պայմաններ:
  • Մամուլի համար հաղորադագրություն կհրապարակենք մեր կողմից այս պահին իրականացվող ուսումնասիրության և պետական վերահսկողության միջոցառումների ավարտից հետո»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել