ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը
17:00 - 13 փետրվարի, 2020

ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ՝ այսօր Լոռու մարզում հանդիպում էր կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 40-ից ավելի քաղաքացիների հետ: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը ներկայացրել են քայլերի այն հերթականությունը, որ պետք է անցնի սպանդանոցային բիզնեսով զբաղվելու ցանկություն հայտնած քաղաքացին կամ կազմակերպությունը: Դրանք ընդգրկում են նաև պետական աջակցության ծրագրերը:

Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների մասին: Հստակեցվել է, որ սպանդանոցները կարող են կառուզվել բնակելի վայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից  առնվազն 300մ հեռավորության վրա, նաև՝ թե ինչպիսի բաժանում-գոտիավորում պետք է ունենա սպանդանոցը, ախտահանման ինչ փոլերով պետք էանցնեն տարած մտնող մեքենաներն ու աշխատակիցները:

Արթուր Շատվորյանը տեղեկացրել է նաև, որ նոր կառուցված սպանդանոցների անձնակազմի, մասնավորապես՝ անասնաբույժ-փորձագետների համար   կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ծանոթացնելու համար սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին,  հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին:

Հանդիպումը անցել է ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում, մասնակիցներին բաժանվել են ուղեցույցներ, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված են պետական աջակցության ծրագրերն ու սպանդանոցներին ներկայացվող պահանջները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել