armenpress.am: Խանութի վաճառողները պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոց սննդամթերքը վերցնելու ընթացքում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Վաճառողները պարտադիր պետք է կրեն ձեռնոցներ յուրաքանչյուր մթերքը, այդ թվում՝ հացը վերցնելու ժամանակ և հետո ձեռնոցները պետք է հանեն՝ հետագայում գումար վերցնելու կամ այլ գործողություններ կատարելու համար։ Տնտեսվարողն իր աշխատակիցներին պետք է պարտադիր ապահովի դիմակով և ձեռնոցով»,- ասաց Ավետիսյանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ կան շատ տնտեսվարողներ, ովքեր չեն հասկացել ՍԱՏՄ-ի ցուցումների լրջությունը։

Ավետիսյանը  խոսքով՝ այդ տնտեսվարողները առաջիկայում կպատժվեն։