news.am: ՍԴ դատավորի պաշտոնի համար ՀՀ նախագահի աշխատակազմ է դիմել 9 մարդ, նրանք են Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Կարեն Կարապետյանը, Գեւորգ Մուրադյանը, Վահե Գրիգորյանը, Արթուր Վաղարյանը, եւս երեք հոգի իրենց անունը հրապարակելու համաձայնություն չեն տվել։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 18.00–ին ավարտվեց սահմանադրական դատավորի պաշտոնին հավակնող թեկնածուների կողմից նախագահի աշխատակազմ դիմելու ժամկետը։ ՀՀ նախագահը հանդիպելու եւ զրուցելու է թեկնածուների հետ, այնուհետեւ ընտրելու է նրանցից մեկին։
comment.count (0)