armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։ Փետրվարի 27-ին լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը:

Այդ օրենքը նախատեսում էր, որ մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից: Այդ դեպքում նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: