ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել․ Հայկ Գրիգորյան |armtimes.com|
13:38 - 30 հոկտեմբերի, 2019

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել․ Հայկ Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։

«Օրենքը չի արգելում վկայի կարգավիճակով ցանկացած պաշտոնատար անձի հրավիրել հարցաքննության։ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել։ Մենք կարծել ենք, որ մի շարք ապացույցներ կան, որ ենթակա են ՀՔԾ-ի կողմից քննվելու, գործն ուղարկել ենք այնտեղ»,- նշեց նա։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ: Իսկ ՀՔԾ-ը պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա քրեական գործ էր հարուցել, որն առնչվում էր Հրայր Թովմասյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել