ՍՈՒ-30-նների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան․ Տոնոյան |armtimes.com|
06:48 - 28 հունվարի, 2020

ՍՈՒ-30-նների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան․ Տոնոյան |armtimes.com|

armtimes.com: «ՍՈՒ 30» գերժամանակակից ինքնաթիռների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան։ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարն ու Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հունվարի 28-ի՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ, այցելել են «Եռաբլուր» պանթեոն: «Եռաբլուրում» են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը նշեց, որ մեր սպառազինությունը եւ անհրաժեշտ կարողությունները, ԶՈՒ-երում խնդիրները կատարելու համար, ավելացված են․

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց մեր կարողությունները մեծացել են տասնյակ տոկոսներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել