Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում «Լուսավոր Հայաստանից» կընդգրկվի Տարոն Սիմոնյանը
10:30 - 20 հունվարի, 2020

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում «Լուսավոր Հայաստանից» կընդգրկվի Տարոն Սիմոնյանը

ԼՀԿ խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում խմբակցությունից կընդգրկվի Տարոն Սիմոնյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին ներգրավվելու է իր հիմնաքարային առաջարկներով և անելու է առավելագույնը՝ մինչ օրս մեր կողմից ներկայացված և այլ անհրաժեշտ բարեփոխումները սահմանադրության մակարդակում ամրագրելու համար», - գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել