Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը |lragir.am|
11:57 - 03 սեպտեմբերի, 2019

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը |lragir.am|

lragir.am:  Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա ասաց, որ դատարանը խորհրդակցական սենյակում փակ քննարկումը շարունակում է: Ամենայն հավանականությամբ, վճիռը կընթերցվի վաղը՝ օրվա երկրորդ կեսին: Ղազարյանն ասաց, որ ժամի մասին վաղը նախօրոք կտեղեկացնեն:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր գրավոր ընթացակարգով քննում է Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ եթե ՍԴ-ն իրենց բոլոր փաստարկները հաշվի առնի, ապա Քոչարյանը պետք է ազատ արձակվի, և քրեական հետապնդում պետք է դադարեցվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել