Սահմանադրական հանրաքվեի ընթացքին հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել 1500 տեղամասից. Էդմոն Մարուքյան
20:55 - 04 մարտի, 2020

Սահմանադրական հանրաքվեի ընթացքին հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել 1500 տեղամասից. Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում որպես լավ լուր հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքին հնարավոր կլինի հետևել 1500 ընտրատեղամասից:  Մարուքյանի գրառումն ամբողջությամբ.

«Լավ լուր կառավարությունից

Մոտ երկու շաբաթ առաջ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ապրիլի 05-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ապահովել քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում, բոլոր ընտրական տեղամասերից ուղիղ ժամանակային ռեժիմով, հատուկ ստեղծված կայք(եր)ի միջոցով:

Այսօր ինձ է փոխանցվել կառավարության պատասխանն առ այն, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 660,000․0 հազար դրամ:

Նախատեսվում է իրականացնել քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում շուրջ 1500 տեղամասերից (Երևան ավագանու ընտրությունների ժամանակ ձևավորված բոլոր տեղամասերից):

Այլ մանրամասները՝ ստորև»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել