Սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին խոսելը դեռ վաղ է․ Հրաչյա Հակոբյան
16:15 - 03 մարտի, 2020

Սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին խոսելը դեռ վաղ է․ Հրաչյա Հակոբյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ կորոնավիրուսի պատճառով Սահմանադրական հանրաքվեն  հետաձգելու վերաբերյալ խոսելը դեռ վաղ է։

« Դեռ մեկ ամիս ժամանակ կա և կախված է վիրուսի տարածմումից կամ նահանջից։ Եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակը վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց, եթե ավելի սրվի, կարծում եմ, կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը», - ասաց Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում: 

Դեռևս քննարկվում է նաև քարոզարշավներ իրականացնելու գործընթացը։

Անդրադառնալով այսօր Ազգային ժողովում  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը, որ իշխանությունները բավականաչափ քայլեր չեն ձեռնարկել կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխելու համար՝ Հակոբյանն ասաց.

«Ի՞նչ է նշանակում «ոչ մի քայլ չձեռնարկեցին»: Բոլոր քայլերը ձեռնարկեցին, ուղղակի, ինչպես տեսնում եք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է ներթափացնել, ինչը եղավ նաև Հայաստանի դեպքում: Մենք մինչև անգամ սահմանը փակեցինք, ինչպես տեղեկացանք առաջին դեպքը հենց Իրանի հետ շփման արդյունքում էր , և ոչ թե օրինակ՝ Վրաստանի։ Այնպես որ, իրադրութունը վերահսկելի է եղել։ Ինչ վերաբերում է դեղատներում դիմակներ չլինելուն՝ կարծում եմ, որ որոշ դեպքերում այդ ամենը ուրճացված է»։

Խոսելով Ծաղկաձորում առաջացած խուճապին՝ պատգամավորը նկատեց, որ խուճապ չկա՝ ընդգծելով, որ օրերս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ գնացել են Ծաղկաձոր և տեսել՝ նման իրավիճակ չկար: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել