Սահմանամերձ Բերդավան գյուղի դպրոցը, մանկապարտեզը եւ բուժկետը պաշտպանական նոր պատեր ունեն. գյուղն ավելի ապահով կլինի
09:21 - 18 փետրվարի, 2020

Սահմանամերձ Բերդավան գյուղի դպրոցը, մանկապարտեզը եւ բուժկետը պաշտպանական նոր պատեր ունեն. գյուղն ավելի ապահով կլինի

Այսուհետև Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղն ավելի պաշտպանված կլինի. գյուղի դպրոցը, մանկապարտեզը և բուժկետն ունեն պաշտպանական պատեր։

Փետրվարի 15-ին Բերդավան գյուղում մեկնարկեց պաշտպանիչ պատերի տեղադրման ծրագիրը։
Ծրագիրն իրականացվում է Պահապան զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և բարերար Գրիգոր Ավագյանի ընտանիքի աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են «Պահապան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Ինգա Հարությունյանը, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Սարգիս Ալեքսանյանը և Սոֆյա Հովսեփյանը, որը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Տավուշի սահմանապահ գյուղերի խնդիրները:

Քննարկվել են նաև գյուղի բուժկետի և դպրոցի ապաստարանների արդիականացման և վերազինման հնարավորությունները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել