Սահմանափակումների մեղմացմանը պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ․ Սերգեյ Բագրատյան |tert.am|
20:33 - 02 մայիսի, 2020

Սահմանափակումների մեղմացմանը պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ․ Սերգեյ Բագրատյան |tert.am|

tert.am: Պետք է տնտեսությունը և առողջապահությունը համադրված աշխատեցնել, սահմանափակումների մեղմացմանը պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ: Այս մասին ասաց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով պարետատան որոշմանը՝ մայիսի 4-ից վերացնել սահմանափակումների մեծ մասն ու թույլ տալ քաղաքացիների ազատ տեղաշարժը։

«Եթե դու սպասես, մինչև տնտեսությունդ ամբողջովին կանգնի, քեզ ևս մեկ տարի պետք կլինի, որ տնտեսությունը զրոյից աշախատեցնես, պետք է փորձես անվտանգ ուղղություններով տնտեսությունը զարգացնել, այդպես հեշտ կլինի կայուն ռեժիմ մտնելու գործընթացը»,-ասաց նա:

Սերգեյ Բագրատյանի խոսքով ՝ բոլորը երկրները, որոնք սահմանափակումներրը մեղմացնում են, հիմնականում այդ քայլին գնում են սոցիալական պատճառներով. պետք է աշխատել և հարկեր վճարել, որպեսզի առողջապահության ոլորտին ևս լրացուցիչ միջոցներ տրամադրվեն:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ևս ասաց, որ սահմանափակումները պետք է աստիճանաբար վերացնել, որին զուգահեռ պետք է տրվեն նաև առողջապահական երաշխիքներ, որպեսզի հոսպիտալացման մեծ հոսք չլինի:

«Երկուշաբթի օրը կհրապարակեն որոշումն ամբողջությամբ, որտեղ պարզ կլինի, թե ինչ չափանիշներով են մեղմացնում, ինչ չափանիշներով են ընտրել կոնկրետ տնտեսական ոլորտները, թիրախները: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակում տնտեսությունը չենք կարող փակ պահել, շրջանառությունը պակասել է, այդ խնդիրը պիտի լուծվի: Պարզապես պետք է հասկանալ՝ ինչ միջոցներով, ինչ գործիքներով պետք է վերականգնել»,-ասաց նա:

 

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել