Սահմանվում է նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, ուղղորդման կարգը. նախարարը՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի մասին |tert.am|
18:15 - 05 մարտի, 2020

Սահմանվում է նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, ուղղորդման կարգը. նախարարը՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի մասին |tert.am|

tert.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը, որը  ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է ներդնել հեռավար կրթություն իրականացնելու մեխանիզմ՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:

Նախարարը տեղեկացրեց՝ սահմանվել է նաև, որ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: «Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին հերթին տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, երկրորդը՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին: Սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել