Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում |armtimes.com|
18:34 - 30 ապրիլի, 2019

Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում:

Նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Սամվել Ալեքսանյանի հարցաքննության մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հավելեց, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ ունի:

Այս գործով ավելի վաղ հարցաքննվել էր նաև Համլետ Ղուշչյանը: Մեկ ամիս առաջ առեւանգման մասին հայտարարել էր Ղուշչյանն՝ ասելով, թե «ժամանակին «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո ինձ առևանգել են, Ալեքսանյանն իմ ճակատին ատրճանակ էր պահել»։ Նրա այս հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 եւ 34-131 հոդվածների հիման վրա (առևանգում և առևանգման փորձ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել