Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է, բացի ցուցմունքներից այլ ապացույցներ կան. Արթուր Աղաջանյան |armtimes.com|
07:30 - 30 ապրիլի, 2019

Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է, բացի ցուցմունքներից այլ ապացույցներ կան. Արթուր Աղաջանյան |armtimes.com|

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործը կշարունակի քննել ԱԱԾ-ն:

ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն եւ նախաքննությունը կիրականացվի ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից:

«Միեւնույն ժամանակ նկատի ունենալով, որ նախաքննության մարմինը բավարարել է առանձին անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, դատախազական պատշաճ հսկողությամբ կապահովվի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննությամբ ի պաշտպանություն մեղադրյալի բերված բոլոր փաստարկների պատշաճ ստուգումը»,- ասացին դատախազությունից:

Սույն գործի վերաբերյալ երեկ մեր մի քանի հարցերին է պատասխանել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը

Պարոն Աղաջանյան, պաշտպանական կողմը պնդում է, որ գործը կարված է, ուղղորդված քննություն է գնում: Ի վերջո ԱԱԾ-ից իրականում ուղղորդում եղե՞լ է, թե՝ ոչ:


Ես հակառակը կպնդեի՝ ավելի շատ փաստաբաններն են ուղղորդված տվյալ դեպքում, որովհետեւ նույն փաստաբանները, մասնավորապես տիկին Պետրոսյանը, մինչ այս գործը բազմաթիվ քրեական գործերով ներգրավված է եղել որպես պաշտպան եւ բազմաթիվ անգամ շեշտել է ԱԱԾ քննչական մարմնի անաչառությունը, օբյեկտիվությունը, թեկուզ եւ մարդկային մոտեցումը:

Այնպիսի կարծիք էին հայտնում, որ կուզենային, որ իրենց պաշտպանյալների վերաբերյալ բոլոր քրեական գործերը քննվեին ԱԱԾ-ում: Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Պետրոսյանը պնդում է, թե ԱԱԾ-ում տվյալ քրեական գործը ուղղորդված է, կարված է ԱԱԾ-ի կողմից, շինծու է:

Այդ բոլոր պնդումներում առկա է հանցակազմ, եթե առկա է հանցակազմ, եւ հիմնավորված պնդումներ են, ինչպես իրենք են դա մեկնաբանում, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդմամբ չեն դիմում գլխավոր դատախազին, որպեսզի ԱԱԾ քննչական մարմնի քննիչի նկատմամբ հարուցվի քրեական գործ:

Այդ անվստահությունը, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, ի վերջո, անգամ ֆեյսբուքյան հարթակում օգտատերերը ավելի շատ հավատում են հենց Սանասարյանին, քան՝ ԱԱԾ-ին: Անգամ նշում են, որ եթե մեղադրանքը չապացուցվի, ապա Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական ներկայացնի:

Ես անվստահություն չեմ տեսնում, որովհետեւ պարոն Վանեցյանի եւ ԱԱԾ-ի հեղինակությունը այսօր հանրության մեջ բավականին բարձր է...:

Մարդկանց իրավունքն է կարծիք արտահայտելու, մենք որեւէ ձեւով ոչ ուզում ենք մեկնաբանել ոչ էլ խոչընդոտ հանդիսանալ իրենց կարծիքը արտահայտելու: Առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնավոր է եւ գործ կարելու, սարքելու պնդումները ես համարում եմ ուղղակի անհեթեթություն:

Պաշտպանական կողմը միջնորդություն է հարուցել, որպեսզի հարցաքննվեն իրենց կողմից մատնանշված այն վկաները, որոնք ցուցմունք կտան որոշակի հանգամանքների վերաբերյալ, նաեւ մեղադրանքի վերաբերյալ, հօգուտ իրենց կարող են հանգամանքներ պարզվել:

Հիմա տիկին Պետրոսյանը շահարկում է այդ հանգամանքը, չնայած նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունը, սակայն մինչեւ պարոն Սանասարյանին մեղադրանք առաջադրելը պետք է այդ հարցաքննությունները կատարվեին, նոր որոշեին՝ մեղադրանք առաջադրում են, թե՝ ոչ:

Շահարկում էին, որ մենք դիտավորյալ չենք հարցաքննել այդ մարդկանց: Առաջինը՝ քննչական գործողությունների իրականացման տակտիկան եւ ժամանակը որոշում է նախաքննական մարմինը, տվյալ դեպքում ինչո՞ւ ենք մենք այդպես որոշել. առաջինը՝ մենք չէինք հասցնի կազմակերպել, ինքը ասում է՝ մեկ- երկու օր ունեին, բայց մենք ծանուցագրով մարդկանց հրավիրում ենք, իրենք ասում են՝ իրենց այսինչ օրը հարմար չի:

 

Ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել