«Սանիթեքն» ու քաղաքապետարանը կհանդիպեն դատարանում |civilnet.am|
11:23 - 03 հուլիսի, 2019

«Սանիթեքն» ու քաղաքապետարանը կհանդիպեն դատարանում |civilnet.am|

civilnet.am։ «Սանիթեքը» երկու տարբեր դատական հայցեր է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով շուրջ 65 մլն դրամի գումար բռնագանձել քաղաքապետարանից։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Առաջին հայցը, որը ներկայացրել է «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը, վարույթ է ընդունվել հուլիսի 1-ին։ Հայցվորը պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել շուրջ 25 մլն դրամ, երկրորդ դեպքում հայցվոր է «Սանիթեքի» հայաստանյան մասնաճյուղը՝ 40 մլն դրամ պահանջով։

Ընկերության շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Վանիկ Մարգարյանը, որը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայցից մանրամասներ չհաղորդեց՝ ասելով, որ դեռ չունի ընկերության համաձայնությունը։ Նա միայն տեղեկացերց, որ «պայմանագրային վեճ է, ընկերությանը չեն վճարվել կատարված ծառայությունների դիմաց որոշ գումարներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել