«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետարանին կարճաժամկետ և երկարաժամկետ առաջարկներ է անում |civilnet.am|
11:59 - 02 օգոստոսի, 2019

«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետարանին կարճաժամկետ և երկարաժամկետ առաջարկներ է անում |civilnet.am|

civilnet.am։ «Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այսօր՝ օգոստոսի 2-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Սանիթեք» ընկերության տնօրենի կողմից ներկայացվել է երկու առաջարկություն` կարճաժամկետ և երկարաժամկետ, որ շահեկան կլինեն բոլոր կողմերի համար և կլուծեն ստեղծված իրավիճակը:

Որպես կարճաժամկետ լուծում՝ ընկերությունն առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ օգտագործելով քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ձեռք բերված աղբատար մեքենաները և աղբադույլերը: Ընկերությունը վստահ է, որ ջանքերի մեկտեղումն ու համատեղ աշխատանքը կբերեն այս իրադրության հանգուցալծուման:

Որպես երկարաժամկետ լուծում` ընկերությունը պատրաստակամություն է հայտնում անմիջապես իրականացնել նոր ներդրումներ` նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ`թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար և Երևանի քաղաքապետարանին ներկայացնել հորիզոնական մոնիթորինգի համակարգը և վերակառուցել առկա ֆինանսական պարտավորությունները:

Այս ամենը հնավոր կլինի կյանքի կոչել, եթե քաղաքապետարանն ապահովի անհրաժեշտ պայմանները:

Դրանք են՝ 

1․ Մշակել և ներդնել աղբի կառավարման քաղաքականություն և գործողությունների ծրագիր, այդ թվում`

  • Նուբարշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում
  • թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականության ներդրում
  • թափոնների հեռացման քաղաքականության վերահսկման կարողությունների ուժեղացում

2․ Վերանայել պայմանագրերի արժեքը` ունենալով փորձագիտական եզրակացություն, որը կգնահատի «Սանիթեք»-ի կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը,

3․ Վերանայել պայմանագրերի պայմանները,

4․ Ետ վճարել մինչ այս իրականացված տուգանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել