«Սանիթեք»-ի աշխատակիցներն ավարտեցին հանդիպումը վարչապետի աշխատակազմի հետ․ |pastinfo.am|
14:21 - 27 սեպտեմբերի, 2019

«Սանիթեք»-ի աշխատակիցներն ավարտեցին հանդիպումը վարչապետի աշխատակազմի հետ․ |pastinfo.am|

pastinfo.am:   «Սանիթեք» ընկերության նախկին աշխատակիցները քիչ առաջ ավարտեցին վարչապետի աշխատակազմի հետ հանդիպումը։

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նշեց, որ աշխատանքային քննարկում են ունեցել Էդուարդ Աղաջանյանի օգնականների հետ և մտածել խնդրի լուծման երեք տարբերակ.

«Քանի որ այդ տարբերակները դեռ քննարկման փուլում են թույլ տվեք չհրապարակել դրանք։ Կառավարությունը կդիմի քաղաքապետարանին, իսկ մենք`«Սանիթեք»-ի տնօրենների հետ։ Սեղմ ժամկետներում կփորձենք գտնել այն տարբերակը, որով կվճարվեն աշխատակիցների աշխատավարձերը», ասաց Աղեկյանը։

Հիշեցնենք, որ երեք օր է «Սանիթեք» ընկերության նախկին աշխատակիցները նստացույց են իրականացնում՝ պահանջելով օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել