«Սանիթեք»-ի հետ աշխատանքի բաժանում կարվի, միայն աղբատար բոլոր մեքենաների ժամանումից հետո. Հակոբ Կարապետյան |pastinfo.am|
11:19 - 23 հուլիսի, 2019

«Սանիթեք»-ի հետ աշխատանքի բաժանում կարվի, միայն աղբատար բոլոր մեքենաների ժամանումից հետո. Հակոբ Կարապետյան |pastinfo.am|

pastinfo.am: Երևան ժամանած աղբատար երկու նոր մեքենաները, ինչպես ավելի վաղ ժամանած հինգը, աշխատելու են ըստ Քաղաքապետարանի թեժ գծի ահազանգերի։

Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Մեր հարցին, թե ե՞րբ է «Սանիթեք»-ի հետ աշխատանքի բաժանում լինելու, որ աղբի հավաքումն ավելի կանոնակարգված լինի, խոսնակն ասաց, որ այդ մասին կարելի է խոսել միայն, երբ աղբատար մեքենաների ամբողջ խմբաքանակը Երևանում կլինի։

«Երբ ամբողջ խմբաքանակը գա, այն ժամանակ արդեն կքննարկվի ուղիների, տարածքային բաժանման, աշխատանքի կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր։ Մյուս խմբաքանակին սպասում ենք առաջիկա շաբաթներին»,- ասաց Հակոբ Կարապետյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել