«Սանիթեք» ընկերության տնօրինությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց հետ պայմանագիրը դադարեցնելու մասին որոշմանը կարձագանքեն վաղը։

«Ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության, համաձայն որի, միակողմանի ամբողջությամբ լուծարվել է «Սանիթեք»-ի հետ կնքված պայամանագրերը, ընկերությունը հայտնում է` հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից համապատասխան ուսումնասիրությունից հետո ընկերությունը վաղը հանդես կգա համարժեք հայտարարությամբ», - նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։