Սաուդական իշխանամետ ԶԼՄ-ներն ԱՄՆ-ին կոչ են արել «վիրաբուժական հարվածներ» հասցնել Իրանի ուղղությամբ |news.am|
06:24 - 17 մայիսի, 2019

Սաուդական իշխանամետ ԶԼՄ-ներն ԱՄՆ-ին կոչ են արել «վիրաբուժական հարվածներ» հասցնել Իրանի ուղղությամբ |news.am|

news.am: Սաուդյան Արաբիայի Arab News իշխանամետ թերթն ԱՄՆ-ին կոչ է արել «վիրաբուժական հարվածներ» հասցնել՝ ի պատասխան Իրանի սպառնալիքների:
Հրապարկման մեջ ասվում է, որ սաուդական նավթային լցանավերի միջադեպից հետո հաջորդ քայլը դա պետք է լինի:

Հրապարակման հեղինակները կարծում են, որ խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառման կասկածանքով Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածները «նախադեպ են ստեղծել»:

«Պարզ է, որ ամերիկյան պատժամիջոցները տեղ չեն հասնում, առավել հզոր հարված է պետք»,- գործակալությունը հոդվածից մի հատված է մեջբերում:

Թերթը հրատարակողը Saudi Research and Marketing Group ընկերությունն է, որը երկար ժամանակ ղեկավարվում էր թագավոր Սալմանի որդիների կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել