Սաուդյան Արաբիան «լավ դաշնակից է ամերիկացիների անվտնագության ապահովման գործում». Պոմպեո
11:11 - 26 հուլիսի, 2019

Սաուդյան Արաբիան «լավ դաշնակից է ամերիկացիների անվտնագության ապահովման գործում». Պոմպեո

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Էր Ռիադին այն մասին, որ Վաշինգտոնն աջակցում է իրեն, իսկ Սաուդյան Արաբիան «լավ դաշնակից է ամերիկացիների անվտանգությունն ապահովման գործում»: Սա էր նրա ուղերձը:

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող օրինագծին վետո դնելու մասին Թրամփի որոշումը:

Ըստ նրա, Թրամփը չափազանց հստակ էր: «Իրանի Իսլամական Հանրապետությունը իսկական սպառնալիք է, եւ սաուդցիները գործընկերներ են նրա դեմ դիմակայության հարցում: Մենք կշարունակենք անել ամեն ինչ նրանց հետ համագործակցելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել