Սա լրիվ սովետ է…. ․Պատգամավորը մեջբերեց Լապշինին ու քննադատեց ոստիկանությանը |aysor.am|
09:51 - 30 մայիսի, 2019

Սա լրիվ սովետ է…. ․Պատգամավորը մեջբերեց Լապշինին ու քննադատեց ոստիկանությանը |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում խնդիրների մի մեծ փունջ է առանձնացրել: Օրեր առաջ նա խորհրդարանում բարձրացրել էր անձնագրային բաժանմունքներում պատճենահանումների հարցը, երբ քաղաքացիներից պահանջում են պահանջվող փաստաթղթերը պատճենահանած բերել: Այսօր էլ պատգամավորը կարդաց բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառումը.

«Ես Հայաստանում եմ 15 օր և հասկանալի չէ՝ պետք է գրանցվեմ, թե՞ ոչ: Այս մասին քիչ տեղեկություն կա, պաշտոնական կայքերում չկա տեղեկություն: Որոշեցի այցելել մոտակա՝ Արաբկիր համայնքի անձնագրային բաժանմունք: Ինչ ասեմ է բառդակ, մարդկային ամբոխ՝ կանայք, երեխաներ, ծերեր, նստարաններ չկան, նստելու տեղ չկա: Այստեղ, միևնույն սրահում, և անձնագրեր են փոխում, և օտարերկրացիներին գրանցում, և տեղեկանքներ են տրամադրում:

Բոլորն իրար գլխի, հերթագրման կտրոններ չկան, ոչ մի տեղեկատվություն չկա, սպասում են ժամերով, որ մի հարցի պատասխան ստանան: Զուգարան չկա, ստիպված ես լինում կարիքները հոգալ դիմացի թփերում: Հոտից դատելով՝ ես միակը չէի: Պատճենահանման համար մարդկանց ուղարկում են կողքի տարածք, որտեղ ծառայությունը վճարովի է, սովորականից թանկ: Այդպիսի բիզնես է:

Պարզագույն հարցի լուծման վրա գնում է 3-4 օր: Հենց հիմա հերթում կանգնած եմ 1.5 ժամ, դրա հերն եմ անիծել, պատասխանեք ախր, ինձ գրանցում պե՞տք է, թե՞ ոչ: Կամ էլ կանոնները ցույց տվեք, չէ, ասում են, գնա հերթ կանգնիր…Սա լրիվ սովետ է, սրա մերը…» :


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել