Սա իբր ապրիլի 1-ին արված կատակ է, բայց իրականում հիմարություն, որը կարող է լուրջ վնաս հասցնել համակարգին: Այս վերջին պնդումս պատահական չէ, որովհետև արդեն ստանում ենք բազմաթիվ հաղորդագրություններ ուսուցիչներից, պատգամավորներից, լրագրողներից հեռավարի հնարավոր դադարեցման վերաբերյալ: Սա պաշտոնական փաստաթղթի կեղծելու փորձ է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Նա նշել է, որ շարունակում են հաջողությամբ իրականացնել հեռավար կրթությունը առնվազն մինչև ապրիլի 14-ը: Այլ ժամկետի վերաբերյալ որոշում չկա:

Ըստ Հարությունյանի՝ արտակարգ դրության ժամանակ նման կեղծիք ստեղծելը անպատասխանատվության գագաթնակետն է: