Սեդրակ Առուստամյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․|factor.am|
17:35 - 19 սեպտեմբերի, 2019

Սեդրակ Առուստամյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․|factor.am|

factor.am:  Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան Նոր-Նորք նստավայրում մեկնարկեց «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի և մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ Քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Առուստամյանի և ևս երկու կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Դատական նիստը սակայն հետաձգվեց: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության ղեկավարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածության կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու վերաբերյալ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել